Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում, երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետը՝ մանրամասներ ներկայացնելով մոտ 20 օր առաջ Կազանում տեղի ունեցած բանակցություններից։
«Մենք այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց դրա բովանդակությունը բացահայտելու:
Թե ինչոՒ՞ է օրակարգում առաջնային դարձել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, եթե այն փոխադարձ համաձայնությամբ դուրս է դրվել «խաղաղության պայմանագրից»՝ այդ թեմային շատ եմ անդրադարձել:
Այդ հարցը կամ դրա շուրջ տարաձայնությունները պատերազմաստեղծ հիմնական առիթն են ու առանց դրա շուրջ համաձայնությունների՝ դժվար է պատկերացնել «խաղաղության պայմանագրի» ստորագրում, կայուն խաղաղություն:
Մյուս պնդումս այն է, որ ինչ լուծում էլ գտնվի կոմունիկացիաների ապաշրջափակման համար, դա չի կարող ավելի նվազ ռիսկային լինել, քան այն, ինչ ձևակերպված է Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում:
ՈՒժերի այսօրվա հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը Հայաստանին նման հնարավորություն չեն տալիս:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ